Մատչելիության հղումներ

Տիգրան Սարգսյան. «Ստեղծել ենք բոլոր պայմանները, որ թույլ չտրվեն խախտումներ»


Լուսանկարը` կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության

Լուսանկարը` կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության

Վարչապետ Տիգրան Սարգսյանն իր ընտանիքի՝ տիկնոջ, երեխաների եւ թոռնուհու հետ, քվեարկեց Երեւանի թիվ 10/21 ընտրատեղամասում:

Քվեարկությունից հետո վարչապետը պատասխանեց լրագրողների հարցերին՝ նշելով. - «Մեր առաջին ակնկալիքն այն է, որպեսզի Հայաստանի այն քաղաքացիները, ովքեր ունեն ընտրելու իրավունք, կատարեն իրենց պարտքը»:

«Մենք ստեղծել ենք բոլոր պայմանները, որպեսզի ընտրություններն անցնեն օրինականության դաշտում, թույլ չտրվեն խախտումներ», - վստահեցրեց Տիգրան Սարգսյանը։

«Համոզված եմ, որ մեր նորանկախ պետության պատմության մեջ այս ընտրությունները լինելու են ամենաթափանցիկ ընտրությունները, եւ մեր ընտրողները գոհ են լինելու ընտրական ողջ գործընթացից», - հայտարարեց վարչապետը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG