Մատչելիության հղումներ

Հայաստանում խորհրդարանական ընտրություններ են


Մայիսի 6-ին ժամը 8-ին Հայաստանում մեկնարկում է խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը։

Ընտրվում է Հայաստանի երրորդ հանրապետության վեցերորդ գումարման խորհրդարանը եւ հինգերորդ գումարման Ազգային ժողովը։

Խորհրդարանի 131 մանդատներից 90-ը բաշխվելու են համամասնական ընտրակարգով, 41-ը՝ մեծամասնական։

Համամասնական ընտրակարգով ընտրություններում գրանցվել են 8 կուսակցություններ եւ մեկ դաշինք (այբբենական կարգով)՝ «Բարգավաճ Հայաստան», «Ժառանգություն» կուսակցությունները, «Հայ ազգային կոնգրես» դաշինքը, Հայաստանի դեմոկրատական, Հայաստանի կոմունիստական, Հայաստանի հանրապետական, Հայ հեղափոխական դաշնակցություն, «Միավորված հայեր», «Օրինաց երկիր» կուսակցությունները:

41 մեծամասնական ընտրատարածքներում գրանցված են 137 թեկնածուներ։

Քվեարկությունը կավարտվի ժամը 20-ին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG