Մատչելիության հղումներ

Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի որոշումը` այսօր երեկոյան


Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատիժ սահմանող օրինագծի վերաբերյալ որոշում կկայացնի այսօր երեկոյան` տեղական ժամանակով ժամը 17-ին (Երեւանի ժամանակով ժամը 20-ին)։ Այդ մասին հաղորդում է Les Nouvelles d’Armenie պարբերականի կայքէջը։

Բուշ դյու Ռոնի շրջանից ընտրված պատգամավոր Վալերի Բուայեի ներկայացրած օրինագծին Ֆրանսիայի Ազգային ժողովը հավանություն է տվել 2011 թվականի դեկտեմբերի 22-ին, Սենատը` այս տարվա հունվարի 23-ին։

Ֆրանսիացի մի քանի տասնյակ պատգամավորներ` խորհրդարանի զույգ պալատներից, Սահմանադրական խորհրդում վիճարկել են օրինագիծը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG