Մատչելիության հղումներ

Ցեղասպանության օրինագիծը վիճարկվում է Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդում


Ֆրանսիացի մի խումբ սենատորներ այսօր հայտնել են, որ դիմել են Սահմանադրական խորհուրդ (դատարան)` պահանջելով արգելափակել Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատիժ սահմանող օրինագիծը, որը արժանացել է երկրի խորհրդարանի երկու պալատների հավանությանը եւ սպասում է նախագահ Նիկոլա Սարկոզիի վավերացմանը։

«Ֆրանսպրես» լրատվական գործակալության փոխանցմամբ` ձախ ուժերը ներկայացնող սենատորների խումբը հայտարարել է, որ օրինագիծը Սահմանադրական խորհրդում վիճարկելու համար հավաքվել է 72 օրենսդիրների ստորագրություն` պահանջվող թվից 12-ով ավելի։

Սահմանադրական խորհուրդը պետք է տվյալ գործով վճիռ կայացնի մեկ ամսվա ընթացքում, սակայն այդ ժամկետը կարող է կրճատվել եւ հասցվել 8 օրվա, եթե կառավարությունը տվյալ հարցը հրատապ է համարում, նշում է «Ֆրանսպրես»-ը։

Ֆրանսիայի նախագահի նստավայրից մեկ շաբաթ առաջ հայտնել էին, որ Սարկոզին մտադիր է օրենքը ստորագրել սահմանված 15-օրյա ժամկետում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG