Օվերչուկ. Մոսկվան և Երևանը քննարկում են Ադրբեջանով Հայաստան պարարտանյութերի մատակարարումը

ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկ, արխիվ

Ռուսաստանը և Հայաստանը երկխոսություն են վարում Ադրբեջանով Հայաստան պարարտանյութերի մատակարարման շուջ, "Россия-24" հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը:

«Վերջերս տեղի ունեցավ շատ կարևոր իրադարձություն, մենք համարում ենք՝ այն իրոք կարևոր է, քանի որ Ադրբեջանի ու Վրաստանի տարածքով Հայաստան անցավ ռուսական հացահատիկով առաջին գնացքը: Այսինքն՝ առաջին անգամ ավելի քան 30 տարում, առաջին անգամ Հայաստանի ու Ադրբեջանի անկախ գոյության ժամանակաշրջանում անցավ առաջին գնացքը հացահատիկով: Մենք քննարկում ենք նաև այդ գծի բեռնումը այլ տեսակի բեռներով՝ պարարտանյութերով», - ասել է Օվերչուկը:

Բացի այդ, ըստ ՌԴ փոխվարչապետի, խոսքը նաև այն մասին է, որ ապահովվի փոխադրումը հակառակ ուղղությամբ՝ Հայաստանից Ադրբեջանի տարածքով Ռուսաստան:

«Այսինքն՝ սրանք այնպիսի տեղաշարժեր են, որոնք բոլորովին վերջերս քիչ հավանական էին թվում», - ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ընդգծել է Օվերչուկը:

Այս շաբաթասկզբին Մոսկվայում կայացավ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը, մեկ շաբաթ առաջ էլ Երևանում անցկացվել էր երկու երկրների միջկառավարական հանձնաժողովի նիստը՝ փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանի և Ալեքսեյ Օվերչուկի գլխավորությամբ:


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ադրբեջանական բենզինը կվաճառվի 440 դրամով. տնտեսական, թե՞ քաղաքական գործարք TRIPP-ում բազմաթիվ նյուանսներ կան, որ առնչվում են հայ-ռուսական հարաբերություններին. Փաշինյանը՝ ՊուտինինՓաշինյան. Հայաստան բեռների տարանցումն ապաշրջափակելու, երկկողմ առևտրի Բաքվի որոշումը խաղաղության առաջին նվաճումներից էՓոխվարչապետերի գլխավորությամբ Երևանում կայացավ հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի նիստը Ռուսական հացահատիկով բեռնված գնացքը Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել«Պատերազմի փոխարեն առևտուր ենք անում». ադրբեջանական բենզինը շուտով կհասնի Հայաստան Ռուսաստանը «հույս ունի ավելացնել» Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան բեռների մատակարարումները