«Օտար ուժերը մեզ չեն փրկի». Կավելաշվիլի

«Մենք պետք է մեկընդմիշտ հասկանանք, որ զուր են հույսերը, թե մի որևէ օտար ուժ կգա և կփրկի մեզ»,- Վրաստանի անկախության օրվա տոնակատարությունների ընթացքում այսօր հայտարարել է այդ երկրի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին։

Վրաստանի նախագահի խոսքով՝ դարեր շարունակ երկիրը, գտնվելով Եվրոպայի ամենաարևելյան ծայրում, «մեն-մենակ համարձակ կերպով պաշտպանել է քրիստոնեական և եվրոպական արժեքները»:

«Այսօր ես ցանկանում եմ ընդգծել՝ մենք պատրաստ ենք Եվրոպայի հետ համագործակցությանը, որը, սակայն, հիմնված կլինի իրավահավասարության վրա»,- նշել է Կավելաշվիլին։