Օսլոյում մեկնարկել է Ուիթքոֆի և Զելենսկու հանդիպումը

Նորվեգիա - Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և ԱՄՆ նախագահի բանագնաց Սթիվ Ուիթքոֆը ողջագուրվում են Օսլոյում հանդիպման ժամանակ, 20-ը հոկտեմբերի, 2026թ.

Նորվեգիայի մայրաքաղաքում մեկնարկել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հանդիպումը, որին մասնակցում են նաև Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստյորեն և Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը:

Այսօր ավելի վաղ լրատվամիջոցները հաղորդել էին, որ Ուիթքոֆը Օսլոյում կմասնակցի Զելենսկու և եվրոպական առաջնորդների հետ բանակցություններին, որոնց տեսակապով կմիանա նաև Դոնալդ Թրամփի փեսա Ջարեդ Քուշները: Այնուհետև Միացյալ Նահանգների նախագահի բանագնացը ծրագրում է այցելել Ռուսաստան՝ հանդիպելու նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Reuters-ի տվյալներով՝ դիվանագիտական խորհրդակցություններում ներգրավված են նաև Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Լեհաստանի, Եվրամիության և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները:

Ռուսաստան Սթիվ Ուիթքոֆի այցի ժամկետները դեռ հայտնի չեն:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Զելենսկին և Ռուբիոն «բովանդակալից զրույց» են ունեցել, քննարկել մի շարք հարցերՈւիթքոֆը Զելենսկիի հետ կհանդիպի Օսլոյում, ապա կմեկնի Մոսկվա