Օմանի ԱԳ նախարարը ժամանել է Թեհրան

Օմանի ԱԳ նախարար Բադր Ալ-Բուսաիդին այսօր ժամանել է Թեհրան, որտեղ բանակցություններ է անցկացրել իր իրանցի պաշտոնակից Աբաս Արաղչիի հետ։ Այս մասին հաղորդում է Իրանի դիվանագիտական գերատեսչությունը՝ հրապարակելով նախարարների հանդիպման լուսանկարը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իրանն ու Օմանը բանակցություններ են վարում Հորմուզի նեղուցի հնարավոր համատեղ վերահսկողության շուրջ։

Արձագանքելով դրանց՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ամերիկյան բանակը կարող է ռմբակոծել Օմանի տարածքը, «եթե այդ երկիրը Հորմուզի հարցում խանգարի Վաշինգտոնին»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Fox News. «Թրամփը սպառնում է ռմբակոծել նաև Օմանը»