Օդեսայում առնվազն 8 մարդ է տուժել՝ ռուսական ԱԹՍ հարվածների հետևանքով

Անցած գիշեր ռուսական բանակը անօդաչու թռչող սարքերով հարվածներ է հասցրել Օդեսայի, Դոնեցկի, Դնեպրոպետրովսկի և Խարկովի մարզերին։

Ուկրաինական պաշտոնական աղբյուրների համաձայն՝ Օդեսայում առնվազն ութ մարդ է տուժել, վնասվել է քաղաքային կլինիկայի մասնաշենք և այլ ենթակառուցվածքներ։

Ավերածություններ կան նաև Խարկովի մարզում, հրդեհ է բռնկվել ավելի քան հազար քառակուսի մետր տարածքով սննդի պահեստում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սումիում զոհերի թիվը հասել է 34-ի. ԱՄՆ-ի, ԵՄ-ի առաջնորդները դատապարտել են տեղի ունեցածը