Օդեսայի ափերի մոտ ԱԹՍ-ով հարձակման է ենթարկվել թուրքական նավ. Ադրբեջանցի կապիտանը որոնվում է

Օդեսայի ափերի մոտ անօդաչու թռչող սարքով հարձակման է ենթարկվել քաղաքացիական առևտրային նավ, որի անձնակազմում եղել են Ադրբեջանի քաղաքացիներ։

Ըստ APA գործակալության՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը տարածած հաղորդագրության մեջ հայտնել է, որ միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 14-ին։ Թուրքական Okean Maritime ընկերությանը պատկանող Atlas Bey քաղաքացիական առևտրային նավը ենթարկվել է անօդաչուի կողմից հարձակման։

Նավի անձնակազմի 11 անդամները Ադրբեջանի քաղաքացիներ են։

Տեղեկությունների համաձայն՝ նավի կապիտանից բացի, որը նույնպես Ադրբեջանի քաղաքացի է, անձնակազմի մյուս անդամները տեղափոխվել են Օդեսայի ափ։ Նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար։

Շարունակվում են նավի կապիտանի որոնողական աշխատանքները։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ռուսաստանը հրթիռակոծել է Օդեսան. վեց զոհ կաՌուսական զորքերը հարվածել են Օդեսայի տրանսպորտային ձեռնարկությանըՌուսները բալիստիկ հրթիռներով հարվածել են Կիևին, 12 մարդ վիրավորվել է. Օդեսայում 2 մարդ է զոհվելԲաքուն բողոքի նոտա է հանձնել Ռուսաստանի դեսպանին