Զոհեր ու վիրավորներ Ուկրաինայում՝ ռուսական հարվածներից

Ռուսական հարվածների հետևանքները Ուկրաինայում, մայիսի 13,2026թ.

Ռուսական հարձակման հետևանքով Արևմտյան Ուկրաինայի Ռիվնե մարզում զոհվել է երկու, վիրավորվել՝ չորս մարդ, հայտարարել է նահանգապետ Ալեքսանդր Կովալը։

Նրա խոսքով՝ հարվածը հասցվել է բնակելի շենքին։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ավելի վաղ զգուշացրել էր ռուսական անօդաչու թռչող սարքերի հնարավոր հարձակումների մասին՝ նշելով, որ Ուկրաինայի օդային տարածքում գտնվում է ավելի քան 100 անօդաչու թռչող սարք։

Ուկրաինայի զինված ուժերն էլ այսօր հաղորդել են, որ հարվածներ են հասցրել Կրասնոդարի երկրամասի հարավում գտնվող ռուսական նավթային տերմինալին և Աստրախանի գազի վերամշակման գործարանին։