Զոհեր և վիրավորներ Ուկրաինայում ռուսների հարվածների հետևանքով

Ռուսական ՄիԳ-31Կ օդանավը՝ «Կինժալ» հրթիռով, արխիվ

Գիշերը ռուսական բանակը Ուկրաինայի վրա երկու «Իսկանդեր-Մ»/С-400 բալիստիկ հրթիռ, երկու «Կինժալ» աէրոբալիստիկ հրթիռ և 105 անօդաչու թռչող սարք է արձակել, որոնցից 90-ը խոցվել են, հաղորդել են Ուկրաինայի ԶՈՒ ռազմաօդային ուժերը:

Կիևում և ամբողջ Ուկրաինայում օդային տագնապ է հայտարարվել «Կինժալ» հրթիռ կրող ռուսական ՄիԳ-31Կ օդանավի թռիչքի պատճառով:

Պոլտավայի վրա ռուսների գրոհի հետևանքով երեկ երեկոյան երկու մարդ է զոհվել, 14-ը վիրավորվել է, նրանց թվում՝ վեց երեխա:

Դնեպրոպետրովսկի մարզում ռուսների գիշերային հարձակման հետևանքով մեկ մարդ է զոհվել, ևս ինը վիրավորվել են:

Խարկովում ռուսական ուժերի անօդաչու թռչող սարքը հարվածել է 12-հարկանի շենքի, տուժածներ չկան: Խարկովի մարզում ռուսական դրոնի՝ ավտոմեքենային հասցրած հարվածի հետևանքով մի կին է զոհվել, ևս 13-ը վիրավորվել են:

Ռուսների հարվածների հետևանքով զոհեր և վիրավորներ կան նաև Սումիի, Խերսոնի մարզերում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Խարկովում ռուսական օդային հարձակման հետևանքով երկու մարդ զոհվել է, տասը՝ վիրավորվելԿրեմլը հայտնում է՝ Ուկրաինայի վրա հարվածները կշարունակվենՌուսական ուժերը գիշերը հարվածել են Ուկրաինային․ զոհեր և վիրավորներ կանՈւշակով․ «Իրավիճակը ռազմաճակատում հօգուտ Ուկրաինայի չի փոխվել»Ռուսական հարձակումից Ուկրաինայում չորս զոհ կա