Զինվորին ինքնասպանության հասցնելու հոդվածով կալանավորված կա

Քննչական կոմիտեն հայտնում է՝ օգոստոսի 13-ին ՊՆ N զորամասի զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու հոդվածով: Իրավապահների հաղորդմամբ՝ այդ անձը կալանավորվել է:

Ավելի վաղ պատասխանելով Զինված ուժերում ոչ մարտական պայմաններում զոհերի մասին հարցին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ կադրային փոփոխություններ կլինեն, մասնավորապես՝ Ռազմական ոստիկանությունում.

«Ռազմական ոստիկանությունում փոփոխություն կունենանք, բարոյահոգեբանական ապահովման վարչությունում փոփոխություն կունենանք, նաև մանրամասն կվերլուծենք, թե ինչու այդ ուղղությամբ մեր գործադրած ջանքերը մեզ համար ցանկալի արդյունքներ չեն տալիս և հետևությունների կգանք»,- ճեպազրույցի ժամանակ հայտարարել էր վարչապետ Փաշինյանը: