Ապրիլի 14-ին մահացել է զինծառայող Նարեկ Արշակի Հակոբյանը, հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը:
Քննչական կոմիտեի խոսնակ Կիմա Ավդալյանը տեղեկացնում է, որ մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ զինծառայողին ինքնասպանության հասցնելու հոդվածով:
Նշանակվել են փորձաքննություններ:
«Կատարվում է նախաքննություն՝ դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու ուղղությամբ», - նշել է ՔԿ խոսնակը: