Ժամը 17-ի դրությամբ քվեարկել է ընտրողների 48.92 տոկոսը

Ժամը 17-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է 1 միլիոն 224 հազար 957 մարդ կամ ընտրողների 48.92 տոկոսը, հաղորդում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

2021-ին այս ժամին մասնակցել էր 989 հազար 972 մարդ կամ 38.17 տոկոսը:

Այսօր Հայաստանը նոր խորհրդարան է ընտրում: Ընտրություններին մասնակցում է 18 քաղաքական ուժ՝ 16 կուսակցություն ու 2 դաշինք: