Զելենսկին Օդեսայի քաղաքապետին զրկել է ուկրաինական քաղաքացիությունից

Օդեսայի քաղաքապետ Գենադի Տրուխանովը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երկրի մեծությամբ երրորդ քաղաքի՝ Օդեսայի քաղաքապետ Գենադի Տրուխանովին զրկել է ուկրաինական քաղաքացիությունից։

Նախագահի աշխատակազմի պնդմամբ՝ այս որոշման պատճառը Տրուխանովի մոտ նաև ռուսական քաղաքացիության առկայությունն է։ Ինքը՝ Օդեսայի քաղաքապետը, պնդում է, որ երբեք ռուսական անձնագիր չի ունեցել։

Տրուխանովը Օդեսան ղեկավարում է 2014 թվականից։ Զելենսկու հրամանագրից հետո նա պետք է լքի պաշտոնը, Օդեսայի կառավարումը փոխանցվելու է Կիևի կողմից նշանակված ժամանակավոր զինվորական վարչակազմին։