Զելենսկին նախագահ Թրամփի հետ հեռախոսազրույցը «շատ լավ է» որակել

Արխիվ

Միացյալ Նահանգների և Ուկրաինայի նախագահները հեռախոսազրույց են ունեցել: Զելենսկին նախագահ Թրամփի հետ զրույցը «շատ լավ է» որակել՝ նշելով, որ Սպիտակ տան ղեկավարի հետ քննարկել է առաջնագծում առկա իրավիճակը։

«Հեռանկարում պատերազմն ավարտելու իրական հնարավորություն կա, և ամերիկյան վճռականությունը էական նշանակություն կունենա», - սոցցանցում գրել է նախագահը։

Զելենսկիի խոսքով՝ Թրամփի հետ համաձայնել են քննարկումները շարունակել ՆԱՏՕ-ի գալիք գագաթնաժողովի շրջանակում:

Հեռախոսազրույցի ընթացքում Զելենսկին շնորհավորել է նախագահ Թրամփին՝ ԱՄՆ անկախության օրվա առթիվ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Թրամփը Պուտինին առաջարկել է օգնել Ուկրաինայի հետ համաձայնության գալ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մոտ մեկուկես ժամ հեռախոսազրույց է ունեցել նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որի ընթացքում Թրամփն իր օգնությունն է առաջարկել ռուս-ուկրաինական պատերազմն ավարտելու հարցում, հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:

«Ամերիկայի նախագահը վերահաստատել է իր պատրաստակամությունը՝ աշխատելու մարտական գործողություններն արագորեն դադարեցնելու, ինչպես նաև ճգնաժամի հաղթահարման համար լուծումներ գտնելու ուղղությամբ», - տեղեկացրել է Ուշակովը։