Զելենսկին հայտարարում է «Կարպատյան ութնյակի» ստեղծման մասին

Ուկրաինա - C8-ի գագաթնաժողովի մասնակիցները, 18-ը սեպտեմբերի, 2026թ.

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է «Կարպատյան ութնյակի» (C8) ստեղծման մասին:

Զելենսկու խոսքով՝ իր երկրում սեպտեմբերի 18-20-ը անցկացվելիք գագաթնաժողովը միավորելու է կարպատյան պետությունները՝ Ուկրաինան, Ռումինիան, Սերբիան, Լեհաստանը, Սլովակիան, Չեխիան, Ավստրիան և Հունգարիան:

Ուկրաինա են ժամանել, մասնավորապես, Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը, Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը և Ռումինիայի նախագահ Նիկոշուր Դանը: Գագաթնաժողովին մասնակցելու են նաև ԵՄ ներկայացուցիչներ:

«Սա լուրջ սկիզբ է շարժման, որը պետք է է՛լ ավելի մերձեցնի մեր երկրները և Եվրամիության մակարդակում ստեղծի փոխգործողության ևս մեկ ուժեղ տարր՝ անվտանգություն, էներգետիկա, լոգիստիկայի և անդրսահմանային տնտեսական համագործակցության նշանակալի ընդլայնում և էական աջակցություն մեր համայնքներին», - հայտարարել է Ուկրաինայի նախագահը:

C8-ի գագաթնաժողովի առաջին մասն անցնելու է Գուտայում նախագահական նստավայրում, երկրորդը՝ Բուկովելում: