Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ «բովանդակալից զրույց» է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ, անդրադարձել են մի շարք կարևոր հարցերի:
«Նախ՝ խոսքը բալիստիկ հրթիռներ որսացող համակարգերի մասին է, որոնք անհրաժեշտ են կյանքեր պաշտպանելու համար: Երկրորդ՝ խոսքը ռուսական բալիստիկ հրթիռային հարձակումների վերաբերյալ վաղ նախազգուշացման մասին է, ինչը կենսական նշանակություն ունի»,- սոցցանցում գրել է Զելենսկին՝ շնորհակալություն հայտնելով Ռուբիոյին՝ աջակցելու պատրաստակամության և հստակ դիրքորոշման համար:
Քննարկված երրորդ հարցը վերաբերում է ամերիկյան Starlink արբանյակային ինտերնետ կապի (Starshield ռազմական տարբերակի) շուրջ ստեղծված իրավիճակին, գրել է Զելենսկին՝ նշելով, որ այս կապի արագությունը պետք է վերականգնվի:
«Իհարկե, այս ամենը տեղի է ունենում այս սարսափելի պատերազմին և մարդկանց անընդհատ սպանություններին վերջ դնելու մեր դիվանագիտական ջանքերի ֆոնին»,- գրել է Ուկրաինայի նախագահը` հավելելով, որ ԱՄՆ պետքարտուղարի հետ համաձայնել են շուտով կրկին շփվել:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Ուիթքոֆը Զելենսկիի հետ կհանդիպի Օսլոյում, ապա կմեկնի ՄոսկվաԱՄՆ-ն վերջերս դանդաղեցրել է այդ կապը, արդյունքում Ուկրաինային չի կարողանում արդյունավետ կառավարել իր անօդաչու թռչող սարքերը ռուսական թիրախներին հարվածելու համար և պաշտպանել իր սեփական երկինքը: Իլոն Մասկը, ում պատկանում է Starlink արբանյակային կապի համակարգը, ասել էր, որ գուցե ԱՄՆ կառավարությունն է դանդաղեցրել Starlink կապն Ուկրաինայում:
Մինչ այդ Նորվեգիայի կառավարությունը հաստատել էր, որ Վլադիմիր Զելենսկին և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը հոկտեմբերի 20-ին կհանդիպեն Օսլոյում:
Reuters-ը հայտնել էր, որ հանդիպմանը կմասնակցեն նաև Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստյորեն և Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը, իսկ Դոնալդ Թրամփի մյուս բանագնաց Ջարեդ Քուշները բանակցություններին կմիանա տեսակապով: Ըստ գործակալության՝ Ուիթքոֆն այնուհետև պլանավորում է այցելել Ռուսաստան՝ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելու:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Մասկն ասել է, որ գուցե ԱՄՆ կառավարությունն է դանդաղեցրել Starlink կապն ՈւկրաինայումՕսլոյում սպասվող հանդիպումից առաջ Զելենսկին ամերիկացի սենատորներին ասել է, որ Պենտագոնը ձգձգում է Ուկրաինային հրթիռների փոխանցումը, որոնց համար եվրոպական երկրներն արդեն վճարել են։
Ուկրաինայի նախագահի խոսքով՝ մատակարարման համար մնում է ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթի ստորագրությունը: Եվրոպական մի քանի երկրներ պատրաստ են Patriot հրթիռներ նվիրել իրենց սեփական պաշարներից, սակայն դեռևս չեն ստացել Վաշինգտոնի հաստատումը:
«Հրթիռները պատրաստ են և կարող են արդեն Ուկրաինայում լինել։ Սակայն, ցավոք, թույլտվությունը դեռևս չի տրամադրվել», - ասել է Զելենսկին։