Զելենսկի. Բելառուսցիներն ավելի քիչ իրավունքներ ունեն, քան Լուկաշենկոյի շպիցը

Ուկրաինայի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Զելենսկու և Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպումը 2019 թվականի հոկտեմբերի 4-ին Ժիտոմիրում

Ուկրաինայի նախագահը Բելառուսը Ալեքսանդր Լուկաշենկոյի ղեկավարության ներքո անվանել է «ռուսական գեներալ-նահանգապետություն», հայտարարելով, թե «Լուկաշենկոյի սպիտակ շպիցին այժմ ավելի շատ բան է թույլատրվում, քան բելառուսցի ժողովրդին»:

Այդ հայտարարությունները Վլադիմիր Զելենսկին արել է Վիլնյուսում, որտեղ հարգանքի տուրք է մատուցել Ռուսական կայսրության դեմ 1863 թվականի Հունվարյան ապստամբության մասնակիցների հիշատակին: Ապստամբությունն ընդգրկել է այն ժամանակվա Լեհական Թագավորությունը և Արևմտյան երկրամասի (ներկայիս Բելառուսի և Լիտվայի տարածքները) մի մասը:

Ուկրաինայի նախագահի խոսքով՝ 2020 թվականի բողոքի ցույցերը Բելառուսում արժանի էին Եվրոպայի կողմից ավելի մեծ աջակցության: Զելենսկին ընդգծել է, որ ներկայումս Բելառուսի իշխանություններն աջակցում են Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմին՝ այդ թվում գործնական քայլերով:

Նախօրեին Վարշավայում 1863-ի ապստամբների հիշատակին հարգանքի տուրք է մատուցել բելառուսական ընդդիմության առաջնորդներից Սվետլանա Տիխանովսկայան:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լուկաշենկո․ «Ուկրաինան չպետք է ֆիքսվի տարածքների վրա»Լուկաշենկոն ներում շնորհեց ևս 20 քաղբանտարկյալների Բելառուսի ազատության մեջ հայտնված գործիչները հայտարարում են որոշումների համար չզղջալու, պայքարելու մասին«Կարևոր է հասնել բոլորի ազատ արձակմանը». Ինչ ասացին Բելյացկին, Կոլեսնիկովան ազատ արձակվելուց հետոԼուկաշենկոն ազատ է արձակել 123 բանտարկյալի, այդ թվում՝ Բելառուսի ընդդիմության առաջնորդներից Մարիա Կոլեսնիկովային