Զապորոժիեում ռուսական հարձակումների հետևանքով զոհվել է 6 մարդ, կա 20 վիրավոր

Ուկրաինայի Զապորոժիե քաղաքում ռուսական հարձակումների հետևանքով զոհվել է 6 և վիրավորվել 20 մարդ, հայտնում է Reuters-ը:

Պաշտոնյաների փոխանցմամբ՝ հարվածներ են հասցվել նաև մայրաքաղաք Կիևին, առաջացել են հրդեհներ։

Զապորոժիեի մարզի նահանգապետ Իվան Ֆեդորովը հայտարարել է, որ ռուսական զորքերը քաղաքի վրա հրթիռներ և ավիառումբեր են կիրառել։ Նա լուսանկարներ է հրապարակել, որոնցում երևում են հրդեհվող շենքեր և մեքենաներ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ռուսական կողմը հայտարարել է Դոնեցկի 2 գյուղի նկատմամբ վերահսկողություն հաստատելու մասին