Զապորոժիեում ռուսական հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 15-ի

Այսօր առավոտյան Զապորոժիեում ռուսական հարձակման հետևանքով զոհվել է 15 մարդ, այդ թվում՝ 3 երեխա, ևս 16 հոգի վիրավորվել է:

Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնել է, որ բնակելի շենքի մուտքն ամբողջությամբ ավերվել է։ Վնասվել են նաև մասնավոր տներ և այլ շինություններ։

14 մարդ համարվում է անհայտ կորած, որոնողական-փրկարարական աշխատանքները շարունակվում են։

«Այս գիշերը ևս մեկ անգամ հաստատեց, որ Ռուսաստանում ճնշման ցանկացած թուլացում ընկալվում է որպես ազդանշան, որ ենթադրաբար կարելի է շարունակել պատերազմը, որ ենթադրաբար կարելի է ռումբեր նետել քաղաքների վրա: Մեզ անհրաժեշտ են այլ ազդանշաններ», - հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Զապորոժիեի վրա հարձակումը հետևում է նախօրեին ԱՄՆ-ի ու Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցին:

Հոկտեմբերի 11-ը քաղաքում հայտարարվել է սգո օր։