Բաքվում հայտարարում են, որ «Զանգեզուրի միջանցքը» նվազեցնելու է դեպի Եվրոպա ստուգումների թիվը

«Զանգեզուրի միջանցքի» շահագործման հանձնելուց հետո դեպի Եվրոպա բեռնափոխադրումների ընթացքում նվազելու են տարածությունը, լոգիստիկ ծախսերը և սահմանապահ անցակետերի քանակը»,-այսօր հայտարարել է Միջազգային ավտոմոբիլային բեռնափոխադրողների ադրբեջանական ընկերակցության գլխավոր քարտուղար Քենան Ղուրբանովը։

«Միջանցքի գործարկումից հետո հիմնական առաջնահերթությունը լինելու է երթուղու երկայնքով սահմանապահ ստուգումների պարզեցումն ու թվայնացումը»,-նշել է Ղուրբանովը։


Բաքուն «Զանգեզուրի միջանցք» է անվանում Հայաստանով անցնող ու Ադրբեջանը Նախիջևանին կապող TRIPP նախագիծը:

Երևանը, մինչդեռ, ընդգծում է, որ TRIPP-ը իրագործվում է Հայաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, իրավազորության հիման վրա, և որ «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը հայաստանյան իրականության մեջ ընկալվում է որպես տարածքային պահանջ Հայաստանից ու կոնֆլիկտային խոսույթի հետ է ասոցացվում։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ալիևը խոսել է խաղաղությունից, դժգոհել Մինսկի խմբից, ԵԽԽՎ-ից, Բայդենից, Բորելից և Օկամպոյից