«Զանգեզուրի միջանցքի» իրագործումը շարունակվում է». Ադրբեջանցի պաշտոնյա

«Զանգեզուրի միջանցքի» իրագործումը շարունակվում է», հայտարարել է Ջաբրայիլի, Գուբադլիի և Զանգիլանի շրջաններում Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ՝ Վահիդ Հաջիևը։

«Այս նախագծի իրականացումը ոչ միայն կապահովի Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի միջև ուղիղ ցամաքային կապ, այլև կստեղծի միասնական օղակաձև երկաթուղային ցանց՝ տարեկան հավելյալ 15 միլիոն տոննա բեռ տարանցելու հնարավորություն տալով Ադրբեջանին»,- հայտարարել է ադրբեջանցի պաշտոնյան։

Նա նաև հավելել է․ «Մենք ունենք նաև Զանգելանի միջազգային օդանավակայանը, որտեղից արդեն թռիչքներ են իրականացվում, դա, անկասկած, էլ ավելի գրավիչ կդարձնի երկիրը ներդրողների և բիզնեսների համար»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Զանգեզուրի միջանցքը կարող է գործարկվել մինչև 2030-ը». Թուրքիայի տրանսպորտի նախարարԱլիևը համոզված է՝ «Զանգեզուրի միջանցքը կբացվի»Թուրք նախարարի խոսքով՝ Երևանի հետ հարաբերություններում առաջընթացի համար Բաքվի հետ համաձայնությունը պարտադիր է«Մոտ ապագայում Զանգեզուրի միջանցքը կարևոր դեր է խաղալու». Ալի ԱսադովՀայաստանում կա «Խաղաղության խաչմերուկ», TRIPP-ը, այլ տերմինաբանություն վերաբերելի չէ. ՓաշինյանTRIPP-ը ոչ թե միջանցք է, այլ ճանապարհ. Իրանի դեսպան