«Հայկական երկաթուղիների մասին Երևանից հնչող հայտարարությունները տարօրինակ են և փոքր-ինչ անընդունելի», - այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Հայաստանի վարչապետի վերջին հայտարարությունները:
«Հայաստանի երկաթուղային ցանցը «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության կառավարման տակ է արդեն ավելի քան 20 տարի։ Այդ ընթացքում ռուսական ընկերությունը ոչ միայն կայուն կերպով կատարում է իր կոնցեսիոն պարտավորությունները, այլև զգալի միջոցներ է ներդնում ենթակառույցների և շարժակազմի արդիականացման նպատակով։ Երևանում, սակայն, այս մասին կարծես թե մոռացել են», - հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ խոսնակը։
Մարիա Զախարովայի խոսքով՝ «երկաթուղիների ռուսաստանայն օպերատորը այն կառույցն է, որ ոչ թե զրկում է Հայաստանին մրցակցային հնարավորություններից, այլ ստեղծում է դրանք»:
«Ինչ վերաբերում է հայկական երկաթուղիների՝ Ադրբեջան և Թուրքիա գնացող երկու հատվածների՝ Երևանի խնդրանքով վերականգնման վերաբերյալ մեր մոտեցմանը, ապա այն փետրվարի 12-ին հստակորեն արտահայտել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ Մենք այդ տեսակետին էլ հավատարիմ կմնանք», - հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երկաթուղու մասին իմ պատկերացումն այն է, որ Հայաստանի ու Ռուսաստանի հետ բարեկամ որևէ երկիր գնի ՌԴ-ից կառավարման իրավունքը. Փաշինյան