Ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի Սև ծովի ափին վնասվել են երկու նավ և երկու նավամատույց, ինչպես նաև հրդեհ է բռնկվել տեղի գյուղերից մեկում։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով տարածաշրջանային իշխանություններին։
Կրասնոդարի մարզի օպերատիվ շտաբը Telegram-ում նշել է, որ Սև ծովի Վոլնա տերմինալում գտնվող նավերի անձնակազմը տարհանվել է։
Իշխանությունների տեղեկություններով՝ վնասների հետևանքով առաջացած հրդեհը տարածվել է մոտ 1,500 քառակուսի մետր տարածքի վրա։