Ընթացիկ տարում նախատեսվում է Վրաստանից արտաքսել մինչև 4 հազար անօրինական միգրանտի. ՆԳ նախարար

Վրաստանի ներքին գործերի նախարարը հայտարարել է, որ ընթացիկ տարում նախատեսվում է երկրից արտաքսել մինչև 4 հազար անօրինական միգրանտի։

«2025 թվականին արտաքսվել է ավելի քան 1300 անօրինական միգրանտ։ Սա մեր առաջնահերթություններից է, և այս տարի նախատեսում ենք երկրից արտաքսել մինչև 4 հազար անօրինական ներգաղթյալ», լ- րագրողների հետ զրույցում ասել է նախարար Գելա Գելաձեն՝ հավելելով, որ տարվա սկզբից արդեն արտաքսվել է ավելի քան 400 անօրինական միգրանտ։