Ընթացիկ հակամարտության հետևանքով Իրանում վնասվել է մոտ 22,000 շենք. ՄԱԿ

Մերձավոր Արևելքի ընթացիկ հակամարտության հետևանքով Իրանում վնասվել է գրեթե 22,000 քաղաքացիական շենք։ Այս տվյալներն այսօր հայտնել է Միավորված Ազգերի կազմակերպության ներկայացուցիչը։

Իրանում Միգրացիայի միջազգային կազմակերպության ղեկավար Սալվադոր Գուտիերեսի խոսքով՝ հազարավոր ընտանիքներ ստիպված են եղել լքել հարձակումների ենթարկված տները՝ տեղափոխվելով հիմնականում Իրանի հյուսիսային շրջաններ։

«Մարդկային հետագա տառապանքները կանխելու համար հակամարտությունը պետք է լիցքաթափել։ Քաղաքացիական բնակչության պաշտպանությունը պետք է լինի բացարձակ առաջնահերթություն»,- ասել է ՄԱԿ-ի ներկայացուցիչը։