Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է Փաշինյան-Պուտին հանդիպումը։ Դռնփակ բանակցությունների մեկնարկին՝ լրագրողների համար հասանելի հատվածում, Կրեմլի ղեկավարը նշել է, թե մտադիր են քննարկել միջուկային էներգիայի և տրանսպորտային ենթակառուցվածքների ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցեր։
«Մենք լավ ծրագրեր ունենք, այդ թվում՝ միջուկային էներգիայի վերաբերյալ։ Հիմա մանրամասների մեջ չենք մտնի, բայց կա քննարկելու և խոսելու հնարավորություն», - ասել է Ռուսաստանի նախագահը:
Պուտինը միաժամանակ նշել է, թե նախորդ հանդիպմանը Հայաստանի վարչապետը «հարցեր է բարձրացրել ոլորտների վերաբերյալ, որտեղ Երևանն ու Մոսկվան կարող են համագործակցել»։ Այդ շարքում Պուտինն առանձնացրել է «հին երթուղիների վերականգնումը և նոր երթուղիների ստեղծումը, որոնք կբացեն Հայաստանի սահմանները։
Հանդիպումը այս պահին էլ շարունակվում է։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պեսկով․ «Պուտինն այսօր հանդիպելու է Փաշինյանի հետ»