Yandex-ի թեման քննարկվում է ՌԴ կառավարությունում. Պեսկով

Արխիվային լուսանկար

Yandex-ի օբյեկտներին ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարվածների թեման բարձրացվում է Ռուսաստանի կառավարությունում, հաղորդել է Կրեմլի խոսնակը:

РИА "Новости" գործակալության փոխանցմամբ՝ ի պատասխան հարցի, թե նախարարների մակարդակով քննարկվե՞լ է արդյոք ռուսաստանցիների փոխհատուցման մեխանիզմը, եթե ընկերության աշխատանքի խափանումները հանգեցնեն դրամական կորուստների, Դմիտրի Պեսկովը հայտարարել է. - «Դեռ վաղ է խոսել ֆինանսական կորուստների մասին: Գիտեք, որ ընկերությունն ուժեղ է, հզոր: Այո, այն այժմ դժվարությունների է բախվել: Այդ թեման քննարկվում է կառավարությունում: Սակայն ընկերությունը շտապ միջոցներ է ձեռնարկում այդ հարձակման հետևանքների վերացման համար»:

Անցած շաբաթ ուկրաինացիների հարվածների հետևանքով Yandex-ի տվյալների մշակման կենտրոնները Սասովոյում և Կալուգայում վնասվեցին, իսկ Վլադիմիրում ամբողջությամբ դադարեցրին աշխատանքը: Այդ ֆոնին ընկերության շատ ծառայություններում խափանումներ տեղի ունեցան: Կիրակի օրը ընկերությունը հայտարարեց, թե իրենց աշխատանքն աստիճանաբար վերականգնվում է:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Yandex-ի խափանումներ այդ թվում Հայաստանում՝ տվյալների կենտրոնի վրա հարձակումից հետոՈւկրաինան Ռյազանում հարվածել է Yandex-ի տվյալների կենտրոնի, Բաշկորտոստանում՝ նավթագործարանի