Չինաստանը ցանկանում է աշխատել արաբական երկրների հետ՝ լուծելու թեժ կետերի խնդիրները. Սի Ծինփին

Չինաստանի նախագահ Սի Ծինփին, արխիվ

Չինաստանը ցանկանում է աշխատել արաբական երկրների հետ՝ լուծելու թեժ կետերի խնդիրներն այնպիսի ձևով, որը կնպաստի արդարության պահպանմանը և երկարաժամկետ խաղաղությանն ու կայունությանը հասնելուն, Reuters-ի փոխանցմամբ՝ հինգշաբթի ասել է նախագահ Սի Ծինփինը՝ անդրադառնալով նաև Գազայում իրավիճակին:

Չինաստանը ձգտում է ամրապնդել իր հարաբերությունները արաբական երկրների հետ՝ որպես համաշխարհային խաղաղության և կայունության պահպանման մոդել, Պեկինում Չինա-արաբական պետությունների համագործակցության ֆորումի ժամանակ նշել է նախագահը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իսրայելի բանակն իր վերահսկողության տակ է վերցրել «Ֆիլադելֆիայի միջանցք»-ի մեծ մասը. Հանեգբի