Վրաստանում կործանված օդանավի սև արկղը հայտնաբերվել է. Էրդողան

Վրաստան - Օդանավի աղետի վայրում, Սիղնաղի, 12-ը նոյեմբերի, 2025թ.

Թուրքիայի իշխանությունները հայտնաբերել են երեկ կործանված ռազմական բեռնատար ինքնաթիռի սև արկղը, հայտարարել է նախագահ Ռեջեփ Էրդողանը՝ հավելելով, որ քննությունը շարունակվում է՝ վթարի պատճառը պարզելու համար։

C-130 ինքնաթիռը, որն Ադրբեջանից ուղևորվում էր Թուրքիա, աղետի է ենթարկվել երեկ՝ Վրաստանի տարածքում, ինքնաթիռում գտնվող բոլոր 20 թուրք զինծառայողները զոհվել են։ Նրանցից երկուսի դիերը դեռ չեն հայտնաբերվել։

Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայից 46-հոգանոց խումբ է ուղարկվել՝ վրացական իշխանությունների հետ միասին որոնողական-փրկարարական գործողություններ իրականացնելու համար։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ինչ է հայտնի թուրքական ինքնաթիռի կործանման և զոհերի մասին այս պահի դրությամբԷրդողանն անձամբ է հաստատել ռազմական օդանավի կործանման ու զոհերի առկայության լուրը«Վրաստանում կործանվածը թուրքական ռազմատրանսպորտային օդանավ է»․Թուրքիայի ՊՆ