Վրաստանում կանխվել է 157 կգ հերոինի մաքսանենգության փորձը

Վրաց-ադրբեջանական սահման, արխիվ

Դեկտեմբերի 30-ին Վրաստանի ոստիկանությունը կանխել է 157 կիլոգրամ ընդհանուր քաշով թմրանյութի մաքսանենգության փորձը։ Այս մասին այսօր հայտարարել է Վրաստանի ներքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Դարախվելիձեն։

Վրաց պաշտոնյայի խոսքով՝ 20 միլիոն դոլար արժողության հերոինի խմբաքանակը առգրավվել է Ադրբեջանի հետ սահմանին գտնվող «Կարմիր կամուրջ» սահմանային անցակետում։

«Թմրանյութը հայտնաբերվել է մարմարե սալիկներ տեղափոխող բեռնատարում։ Մեքենայի վարորդը, որ Իրանի քաղաքացի է, ձերբակալվել է»,- հայտարարել է Դարախվելիձեն։

Փոխնախարարի խոսքով՝ բեռնատարի վարորդին ցմահ ազատազրկում է սպառնում։