Վրաստանի խորհրդարանն այսօր Գեկա Գելաձեին հաստատել է երկրի Պետական անվտանգության ծառայության ղեկավարի պաշտոնում։
Մինչ այս նշանակումը Գելաձեն զբաղեցնում էր ներքին գործերի նախարարի պաշտոնը։
«Չնայած այն իրողությանը, որ Գելաձեն լավ ՆԳ նախարար էր, մարտահրավերները շարունակում են մնալ, և բոլոր ուղղություններով պետք է շատ աչալուրջ լինել։ Կարծում եմ, որ այս մի առաքելությունը ևս Գելաձեն հաջողությամբ կյանքի կկոչի»,- խորհրդարանում կայացած քվեարկությունից հետո հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։