Վրաստանի նախկին վարչապետը դատապարտվել է 5 տարվա ազատազրկման

Վրաստանի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և երկրի Գլխավոր դատախազության միջև արտադատական գործարք է կնքվել։ Դրա համաձայն նախկին վարչապետը դատապարտվել է 5 տարվա ազատազրկման, ինչպես նաև 1 միլիոն լարի տուգանքի։

Վրաստանի Գլխավոր դատախազության պնդմամբ՝ Ղարիբաշվիլին ընդունել է իրեն ներկայացված մեղադրանքը, իսկ Թբիլիսիի քաղաքային դատարանը հաստատել է կողմերի միջև կնքված գործարքի պայմանները։

Վրաստանի կառավարության նախկին ղեկավարը մեղադրվում էր վարչապետ աշխատելու ընթացքում անօրինական բիզնես գործունեություն ծավալելու համար։ Առանց արտադատական գործարքի նախկին վարչապետին 9-ից 12 տարվա ազատազրկում էր սպառնում։

Իրակլի Ղարիբաշիլիի փաստաբանների պնդմամբ՝ իրենց պաշտպանյալը արդեն իսկ տեղափոխվել է կալանավայր։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իրակլի Ղարիբաշվիլիին մեղադրանք է առաջադրվել