Վրաստանի քաղաքացիները չեն կարողանա քվեարկել արտերկրից. Պապուաշվիլի

2024թ. խորհրդանական ընտրությունների արդյունքները չընդունող քաղաքացիների ցույցը Թբիլիսիում՝ խորհրդարանի շենքի մոտ

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը պատրաստվում է այլ երկրներում բնակվող Վրաստանի քաղաքացիներին արգելել ընտրություններին մասնակցել արտերկրից, հայտնել է խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։

Գործող Ընտրական օրենսգրքով ոչ ռեզիդենտները չեն կարող քվեարկել ավագանու ընտրություններին, բայց իրավունք ունեն մասնակցել խորհրդարանական ընտրություններին, ինչի համար արտերկրում բացվում են ընտրատեղամասեր:

Նախատեսվող փոփոխությունների համաձայն՝ քաղաքացիները Վրաստանի խորհրդարանի ընտրություններին կարող են քվեարկել միայն երկրի տարածքից ՏԻՄ ընտրությունների նման: Շալվա Պապուաշվիլիի պնդմամբ՝ այս նորամուծությունը չի սահմանափակում ընտրական իրավունքները, այլ միայն սահմանում է քվեարկության «տեղն ու սահմանները»:

Ըստ նրա՝ նման կերպ կնվազի արտաքին խաղացողների ազդեցությունը: