Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին հայտարարել է, որ Եվրամիության՝ Վրաստանի անդամակցության բանակցությունները կասեցնելու 2024 թվականի որոշումը «ճնշման քաղաքականություն» է։
«Իսկապես, Բրյուսելի հետ Վրաստանի ԵՄ անդամակցության շուրջ երկխոսությունը կասեցվել է 2024-ին, բայց դա տեղի է ունեցել եվրոպական բյուրոկրատների նախաձեռնությամբ։ Երբ Բրյուսելը որոշում կայացնի, մենք պատրաստ կլինենք սկսել բանակցությունները», - ասել է նախարարը, ընդգծելով՝ ԵՄ որոշմանը ի պատասխան այն ժամանակ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել էր, որ Վրաստանը նպատակ ունի մինչև 2028-ը դառնալ ԵՄ անդամ և մինչև այդ պահը պատրաստ կլինի տնտեսական առումով՝ անդամակցության բանակցությունները սկսելու համար։
Պատասխանելով Վրաստան–Ռուսաստան հարաբերությունների վերաբերյալ հարցին՝ Վրաստանի արտգործնախարարն ասել է, որ երկրի ղեկավարությունն անում է հնարավոր ամեն ինչ խաղաղ կարգավորման համար։