Վոլգոգրադում ԱԹՍ-ի հարձակումից հետո նավթամբարը հրդեհվել է

Հրդեհ նավթի պահեստում (արխիվային լուսանկար)

Գիշերը ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարձակումից հետո։ Վոլգոգրադի մարզի Օկտյաբրսկի շրջանում գտնվող նավթամբարը հրդեհվել է: Այս մասին հայտնել է մարզի նահանգապետ Անդրեյ Բոչարովը։ Զոհերի կամ վիրավորների մասին տեղեկություններ չկան։

Հնարավոր է, որ խոսքը վերաբերում է Ժուտովսկի նավթամբարին։ Current Time-ը նաև գրում է, որ այդ տարածքում ենթակայանի հրդեհ է բռնկվել։

Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ հունվարի 10-ի գիշերը և առավոտյան Ռուսաստանի տարածքում, Ղրիմում, ինչպես նաև Սև և Ազովյան ծովերի վրայով ընդհանուր առմամբ խոցվել է ուկրաինական 67 անօդաչու թռչող սարք։ Վոլգոգրադի մարզը չի նշվում հարձակման ենթարկված շրջանների ցանկում։

«Ռոսավիացիա»-ի խոսնակի փոխանցմամբ՝ Վոլգոգրադի, Գելենջիկի, Կրասնոդարի և Չեբոկսարի օդանավակայաններում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել ժամանման և մեկնման չվերթներում:

Բելգորոդը և նրա արվարձանները երկու օր է՝ զրկված են ջրից, էլեկտրաէներգիայից և ջեռուցումից՝ էլեկտրական ենթակայանի վրա ուկրաինական հարվածից հետո: Այս մասին տեղի բնակիչները հայտնում են նահանգապետ Գլադկովի ВКонтакте-ի գրառումների մեկնաբանություններում: