Վլադիվոստոկում ուսանողուհին դատապարտվեց 14 տարվա ազատազրկման՝ զինկոմիսարիատը հրդեհելու փորձի մեղադրանքով

Ալյոնա Կատորժնիխ, լուսանկարը՝ սոցցանցերից

Վլադիվոստոկի Խաղաղօվկիանոսյան նավատորմի զինվորական դատարանը Անտառային արդյունաբերական քոլեջի խոհարարական բաժնում սովորող 26-ամյա Ալյոնա Կատորժնիխին մեղավոր է ճանաչել զինկոմիսարիատը հրկիզելու փորձի մեջ և նրան դատապարտել 14 տարվա ազատազրկման՝ ընդհանուր ռեժիմի գաղութում։

Ըստ «Կոմերսանտ»-ի՝ նա բենզինի շիշ էր նետել շենքի վրա, ինչի հետևանքով այրվել էր միայն պատուհանագոգը։

Դատարանն ուսանողուհուն մեղավոր է ճանաչել ահաբեկչական գործողություն կատարելու համար։ Ալյոնա Կատորժնիխն ընդունել է մեղքը։

Այս գործում ևս նկարագրված է նույն սխեման, ինչը առկա է Ռւուսաստանում զինկոմիսարիատները հրդեհելու բազմաթիվ այլ գործերում՝ իբր նման արարքները կատարվում են ուկրաինական կողմի պատվերով՝ վարձատրության խոստումով։