«Վերջնական որոշում կայացնելու պահը մոտենում է». Բուդանով

Ուկրաինայում խաղաղության հաստատման շուրջ եռակողմ բանակցությունների հաջորդ փուլը կարող է կայանալ արդեն այս շաբաթ փետրվարի 26-ից 27-ը։ Այս մասին այսօր հայտարարել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Կիրիլ Բուդանովը։

«Մենք մոտենում ենք այն պահին, երբ հակամարտության բոլոր կողմերը պետք է վերջնական որոշումներ կայացնեն», - լրագրողների հետ զրույցում հայտարարել է Բուդանովը՝ հավելելով, - «դանդաղ բայց մոտենում ենք։ Դուք կտեսնեք միայն այս գործընթացի ավարտը»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մեդվեդև․ «Մոսկվան սպասում է Կիևի պատասխանին»