Վերին Լարսի ռուսական կողմում ավելի քան 250 բեռնատար է կուտակվել

Վերին Լարսի անցակետը (ռուսական կողմ)

Հյուսիսային Օսիայի Վերին Լարս անցակետում Ռուսաստանից վրացական սահմանը հատելու համար էլեկտրոնային հերթում սպասում է ավելի քան 250 բեռնատար, ինչպես տեղեկացնում է ռուսական «Ինտերֆաքս» գործակալությունը, հայտնել է հանրապետության ղեկավար Սերգեյ Մենյայլոն։

«Վրաստանի ռազմական ճանապարհը բաց է երթևեկության համար։ Էլեկտրոնային հերթում կա 262 բեռնատար, ևս 560-ը գտնում է կայանատեղիներում», - Max սոցցանցի իր ալիքում գրել է Մենյայլոն։

Երեկվա դրությամբ, էլեկտրոնային հերթում գրանցված է եղել 117 բեռնատար։

Վրաստանի ռազմական ճանապարհը Ռուսաստանը Վրաստանի և Հայաստանի հետ կապող ցամաքային միակ ճանապարհն է։

«Ինտերֆաքս» հրապարակումից պարզ չէ, թե հերթում սպասող բեռնատարներից քանիսն են հայկական:

Վերին Լարսի անցակետում հերթեր հաճախ են գոյանում: Այս տարվա ապրիլին անցակետում ավելի քան 2 հազար բեռնատար էր կուտակվել: