Վերաքննիչ դատարանն անցավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու Միքայել սրբազանի գործով

Վերաքննիչ դատարանն այսօր անցավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով։

Որոշումը կհրապարակվի, երբ պատրաստ լինի, հայտարարեց դատավորը:

Անցած տարվա հոկտեմբերին Շիրակի թեմի առաջնորդը դատապարտվել է երկու տարվա ազատազրկման՝ ռազմական հեղաշրջման անհրաժեշտության մասին հարցազրույցի համար, որը դատարանը իշխանության զավթման կոչ համարեց: Բարձրաստիճան հոգևորականն այժմ վերաքննիչ ատյանում արդարացում է պահանջում, մեղադրող կողմը, հակառակը, ցանկանում է, որ նրա պատժաչափը ևս կես տարով ավելացվի: Վերաքննիչ դատարանը Աջապահյանի բանտային կալանքը փոխարինել է տնային կալանքով:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Միքայել սրբազանն 9 ամիս անց Յոթ Վերքում պատարագի մասնակցեցՄիքայել սրբազանը կմնա տնային կալանքի տակ, բայց կկարողանա պատարագի մասնակցելՇիրակի թեմի առաջնորդը վերադարձավ իր կեցավայր. նրան արգելված է պատարագի մասնակցելՄիքայել արքեպիսկոպոսի նկատմամբ կիրառվել է տնային կալանքՄիքայել արքեպիսկոպոսը պահանջում է արդարացնել իրեն, դատախազությունը՝ նրա ազատազրկումը կես տարով երկարացնել