Վենսը հույս ունի, որ Իրանի հետ բանակցությունները դրական կլինեն

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը այսօր հայտարարել է, որ անհամբեր սպասում է Իրանի հետ առաջիկա բանակցություններին և որ ակնկալում է, որ Իսլամաբադում կայանալիք բանակցությունները դրական կլինեն։

Վենսն այս մասին խոսել է Վաշինգտոնից Պակիստան մեկնելուց առաջ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ԱՄՆ-ն և Իրանը կբանակցեն Պակիստանում, Իսրայելն ու Լիբանանը՝ ԱՄՆ-ում

ԱՄՆ-ն և Իրանը պատրաստվում են հանդիպել Պակիստանում՝ բանակցելու պատերազմն ավարտելու շուրջ, մինչ Հորմուզի նեղուցի և Իսրայելի կողմից Լիբանանի ռմբակոծության շուրջ վեճի պատճառով խաղաղության հեռանկարը մնում է մշուշոտ:

Ակնկալվում է, որ հանդիպմանն ամերիկյան կողմը կներկայացնեն ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, հատուկ դեսպանորդներ Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները, իսկ իրանականը՝ արտգործնախարար Աբբաս Արաղչին և խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը:

Դեռ պարզ չէ՝ բանակցությունները կսկսվեն այսօ՞ր, թե՞ վաղը: Սակայն մայրաքաղաք Իսլամաբադում այսօր և վաղը ոչ աշխատանքային օրեր են հայտարարվել. փակ է դեպի Կարմիր գոտի տանող գլխավոր պողոտան, որտեղ կարևորագույն կառավարական շենքերն են: Նաև մեծ թվով անվտանգության ուժեր են տեղակայվել: Նման միջոցներ սովորաբար ձեռնարկվում են դիվանագիտական խոշոր միջոցառումների համար։