Վենեսուելայից 100 մլն դոլարի ոսկի է ժամանել ԱՄՆ

Արխիվային լուսանկար

Վենեսուելայից մոտ 100 միլիոն դոլար արժողությամբ ոսկի է ժամանել Միացյալ Նահանգներ, որը նախատեսված է արդյունաբերական և առևտրային օգտագործման համար։ Լուրը հայտնել է ԱՄՆ ներքին գործերի քարտուղար Դագ Բըրգըմը։

ԱՄՆ-ն ուրբաթ օրը լիցենզիա է տրամադրել, որը թույլատրում է վենեսուելական ծագում ունեցող ոսկու հետ կապված որոշակի գործարքները։ Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարության կայքը հրապարակել է այն Բըրգըմի հարավամերիկյան երկիր այցից մեկ օր անց։ Մինչ այս, ոլորտը խիստ սահմանափակված էր պատժամիջոցներով, տվյալ քայլը թույլ է տալիս որոշակի տնտեսական համագործակցություն:

Բըրգըմը, որը նաև գլխավորում է ԱՄՆ Ազգային էներգետիկ գերիշխանության խորհուրդը, գովաբանել է Վենեսուելայի ժամանակավոր նախագահ Դելսի Ռոդրիգեսի ջանքերը՝ բացելու իր երկիրը նավթի և հանքանյութերի ոլորտում օտարերկրյա ներդրումների համար։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ԱՄՆ ռազմական պատվիրակությունը և Վենեսուելայի ղեկավարությունը պայմանավորվել են թմրանյութերի դեմ պայքարի շուրջՎենեսուելայում ազատ են արձակվել ընդդիմադիր քաղաքական գործիչներՎենեսուելայի ընդդիմության առաջնորդը հավատում է՝ տարեվերջին կարող են ընտրություններ անցկացվել