Վենս․ «Օրբանի պարտությունը այնքան էլ զարմանալի չէր»

«Վիկտոր Օրբանի պարտությունը կիրակի օրը կայացած ընտրություններում այնքան էլ զարմանալի չէր»,- Fox News-ի հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, որը քվեարկությունից մի քանի օր առաջ մեկնել էր Բուդապեշտ՝ Սպիտակ տան աջակցությունը հայտնելով Հունգարիայի վարչապետին։

«Այնպես չէ, որ մենք ի վիճակի չենք վերլուծել սոցհարցումների արդյունքները։ Մենք հասկանում էինք, որ Օրբանի պարտության հավանականությունը շատ մեծ է։ Մյուս կողմից, սակայն, նա այն եզակի եվրոպացի առաջնորդներից էր, որ բրյուսելցի բյուրոկրատներին ընդդիմանալու կամք էր ցուցաբերում»,- նշել է Վենսը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Վիկտոր Օրբանը դիրքերը զիջեց երբեմնի կուսակից Պետեր Մադյարին

Հունգարիայում խորհրդարանական ընտրությունների արդյունքներով՝ 16 տարվա իշխանությունից հետո Վիկտոր Օրբանը դիրքերը զիջեց երբեմնի կուսակից Պետեր Մադյարին։