Վաշինգտոնը մոտենում է Իրանի հետ «շատ լավ գործարքի»․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, արխիվ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը մոտենում է Իրանի հետ «շատ լավ գործարքի», բայց ընդգծել է, որ բանակցությունների տապալման պարագայում ռազմական գործողությունների տարբերակը մնում է սեղանին։

«Սա արդեն իսկ հաղթանակ է։ Մենք պարտության ենք մատնել նրանց բանակը, ըստ էության պարտության ենք մատնել նրանց բանակը», - ասել է Թրամփը Fox News-ի մեկնաբան Լարա Թրամփին՝ իր հարսին, տված հարցազրույցում», - «Ես կնախընտրեի գործարք կնքել, քանի որ մենք կարող ենք [Հորմուզի] նեղուցը բացել՝ անմիջապես ստորագրելուց հետո»։

ԱՄՆ նախագահը վերստին շեշտել է, որ Իրանը երբեք չի կարող միջուկային զենք ունենալ, և դա բանակցությունների ենթակա հարց չէ։

«Ես մի երաշխիք պետք է ունենամ, որ միջուկային զենք երբևէ չի լինի», - ասել է նախագահը՝ մանրամասնելով, որ իրանցի բանակցողներն հանձնառություն են հայտնել ոչ միայն չստեղծե,լ այլ նաև չգնել միջուկային զինատեսակներ։

«Դա մեծ տարբերություն է․ ․․ Այսինքն՝ մենք դանդաղորեն ստանում ենք մեր ուզածը», - նշել է Թրամփը։

Իրանի պաշտոնյաներին «շատ պինդ բանակցողներ» անվանելով՝ Սպիտակ տան ղեկավարը հայտնել է, որ թույլ կտա՝ բանակցություններն ընթանան ներկա հունով։

«Ես չեմ շտապում․․․Կուզեի ասել, թե շտապում եմ, քանի որ վառելիքի գները անմիջապես կնվազեն, բայց եթե շտապես, լավ գործարք չես կնքի», - ասել է Թրամփը։

Նա հավելել է․ - «Դանդաղորեն, բայց հաստատակամությամբ մենք ստանում ենք, կարծում եմ, այն, ինչ ուզում ենք ․․․ Իսկ եթե չստանանք այն, ինչ ուզում ենք, սա այլ կերպ կավարտենք»։

Իրանի դեմ ամերիկա-իսրայելական պատերազմի մեկնարկից՝ փետրվարի 28-ից ի վեր Թեհրանը փաստացի անանցանելի է պահում նավթամթերքի համաշխարհային մատակարարումների համար կարևոր Հորմուզի նեղուցը։ ԱՄՆ-ն, իր հերթին, շրջափակման ներքո է պահում իրանական նավահանգիստները։

Չնայած լարվածությանը, կողմերն ապրիլի 8-ից անժամկետ հրադադարի ռեժիմում են գտնվում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Խամենեիի խորհրդականը մեղադրում է Թրամփին «դիվանագիտությունը դավաճանելու» համար Վաշինգտոնը պատրաստ է Իրանի դեմ ռազմական գործողությունների, եթե բանակցությունները տապալվեն. ՀեգսեթԹրամփը Իրանի հետ հնարավոր համաձայնագրի հարցով նիստ է անցկացրելՎաշինգտոնը պնդում է՝ Իրանն «էական զիջումների» է գնացել, Թեհրանը հակադարձում է՝ «պարտադրում է փոխըմբռնում»Օմանն ԱՄՆ-ին վստահեցրել է՝ Հորմուզով անցնող նավերից տուրքեր գանձելու ծրագրեր չունեն. Բեսենթ