Վաշինգտոնը, Կիևը «կառուցողական» են որակում Աբու Դաբիի բանակցությունները

ԱՄԷ - Աբու Դաբիի բանակցությունները, 24-ը հունվարի, 2026թ.

Ուկրաինան, Ռուսաստանը և Միացյալ Նահանգները Աբու Դաբիում խաղաղության երկօրյա «կառուցողական» բանակցություններից հետո շարունակելու են դրանք Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաքում եկող շաբաթ:

Հունվարի 23-24-ը «Միացյալ Նահանգները համակարգեց եռակողմ հանդիպում Ուկրաինայի և Ռուսաստանի հետ , որոնք սիրալիր կերպով հյուրընկալեց Արաբական Միացյալ Էմիրությունները», - X-ում գրել է Սպիտակ տան բանագնաց Սթիվ Ուիթքոֆը՝ շարունակելով. - «Բանակցությունները շատ կառուցողական էին, և ծրագրվեց շարունակել խոսակցությունը հաջորդ շաբաթ Աբու Դաբիում: Նախագահ Թրամփը և իր ամբողջ թիմը նվիրված են այս պատերազմին խաղաղություն բերելուն»:

Ուիթքոֆը բանակցությունների վերսկսման կոնկրետ օր չի նշել:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իր թիմը ներկայացրել է բանակցությունների արդյունքները, և նույնպես «կառուցողական» է որակել քննարկումները:

«Բանակցություններում ներգրավված զինվորականները թեմաների ցուցակ են կազմել հնարավոր նոր հանդիպման համար», - ասել է Զելենսկին:

Աբու Դաբիի բանակցություններից առաջ Ռուսաստանի նախագահի օգնականները հայտարարել էին, որ Վլադիմիր Պուտինը բավարարված է Սթիվ Ուիթքոֆի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսա Ջարեդ Քուշների և Միացյալ Նահանգների այլ ներկայացուցիչների հետ շուրջ չորս ժամ շարունակված բանակցություններով:

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը վերահաստատել էր Մոսկվայի պահանջը, որ Ուկրաինայի զինված ուժերը դուրս գան Դոնբասում դեռ իրենց վերահսկողության տակ մնացող տարածքներից:

Զելենսկին, ով Թրամփի հետ հանդիպեց հունվարի 22-ին Շվեյցարիայում, հետևողականորեն մերժում է տարածքային զիջումների հնարավորությունը, բայց լրագրողներին ասել էր, որ Դոնբասի տարածքների հարցն ընդգրկված է լինելու Աբու Դաբիի բանակցություններում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Աբու Դաբիում ավարտվել են ԱՄՆ–Ռուսաստան–Ուկրաինա բանակցությունները«Ամենակարևորն այն է, որ Ռուսաստանը պատրաստ լինի ավարտել պատերազմը». ԶելենսկիԱբու Դաբիում մեկնարկել են ԱՄՆ-Ռուսաստան-Ուկրաինա եռակողմ բանակցություններըԱՄՆ-Ռուսաստան-Ուկրաինա եռակողմ հանդիպում՝ պատերազմի սկզբից ի վեր առաջին անգամ Զելենսկին հաստատել է՝ Աբու Դաբիում քննարկվելու է տարածքների հարցըՈւկրաինական բանակը պետք է լքի Դոնբասի տարածքը, սա կարևոր պայման է. ՊեսկովՏարածքային հարցը դեռևս լուծված չէ. Զելենսկին՝ Թրամփի հետ բանակցություններից հետոԿրեմլը հայտնում է՝ երկարատև խաղաղություն հնարավոր չի լինի, եթե տարածքային հարցերը չլուծվենԹրամփը՝ Պուտինին. «Պատերազմը պետք է ավարտվի»