Լեհաստանը հայտարարել է Բելառուսի օգտին լրտեսության մեջ կասկածվող անձի ձերբակալության մասին։
Լեհաստանի ռազմական հետախուզության և Վարշավայի դատախազության տվյալներով՝ Բելառուսի քաղաքացի Տ․Պավլովը կալանավորվել է երեք ամսով, նրան մինչև հինգ տարվա ազատազրկում է սպառնում։
Լեհ ուժայինների պնդմամբ՝ ձերբակալվածը փորձել է տեղեկատվություն հավաքել Լեհաստանում, Գերմանիայում և Լիտվայում գտնվող ռազմավարական կարևորության ենթակառույցների մասին՝ այն փոխանցելով Բելառուսի հատուկ ծառայություններին։