Վարդան Ղուկասյանին ևս մեկ մեղադրանք առաջադրվեց

Գյումրիի ընդդիմադիր քաղաքապետ Վարդան Ղուկասյանին ևս մեկ մեղադրանք է առաջադրվել՝ պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու հոդվածով:

Ըստ Քննչական կոմիտեի՝ դատական նիստի ընթացքում Վարդան Ղուկասյանը միջամտել է պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը:

Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ դատական նիստի ավարտից անմիջապես հետո Ղուկասյանը փորձել է պատասխանել լրագրողների հարցերին և «գիտակցելով ուղեկցող աշխատանքներ իրականացնող ոստիկանի ծառայողական պարտականությունները կատարելու հանգամանքը, նրա օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով հրաժարվել է կատարել ոստիկանի՝ դատական նիստի ավարտից հետո կալանավորված անձանց պահելու համար նախատեսված դատարանի խուց տեղափոխվելու օրինական պահանջը: Այնուհետև, երբ ոստիկանը փորձել է ուղեկցել Ղուկասյանին, նա բռնություն՝ ֆիզիկական ներգործություն է գործադրել ոստիկանի նկատմամբ՝ միջամտելով պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը»:

Կոռուպցիոն մեղադրանքով արդեն 8 ամիս ճաղերի հետևում գտնվող Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի մեղադրանքների թիվն ավելանում է:

Օրերս էլ Քննչական կոմիտեն նրան մեկ այլ մեղադրանք առաջադրեց՝ այլ անձանց հետ իշխանության յուրացում նախապատրաստելու համար: Դրա հիմքում մի գաղտնալսում էին դրել, որում ենթադրաբար, Ղուկասյանը ասում էր, թե առանց ռուսների համաձայնության ոչինչ չի անի:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Վարդան Ղուկասյանի կալանքը երկարաձգվել է, Սպարտակ Ղուկասյանը կալանավորվել էՓաշինյանը չի հրաժարվում Գյումրիում արտահերթ ընտրությունների մտադրությունիցԳյումրիի քաղաքապետը կմնա կալանքի տակ. դատարանը մերժեց փաստաբանների միջնորդությունըԴատարանը սկսեց հարցաքննել Վարդան Ղուկասյանի գործով վկաներին