Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներողություն է խնդրել Արցախից տեղահանված կնոջից, ում հետ այսօրվա զրույցը վեճի էր վերածվել, որի ընթացքում վարչապետը կնոջն ասել էր. «Փախածներով չփորձեք ասել, որ ես Ղարաբաղ եմ տվել»:
«Մեր գործընկերների որոշակի մեկնաբանություններից և քննադատություներից հասկացա, որ իմ ասածների մեջ ամեն ինչ այնպես չի եղել, ինչպես երևի պետք է լիներ: Ձեզնից ու Ձեր որդուց ներողություն եմ խնդրում այն էմոցիաների համար և հույս ունեմ, որ առիթ կունենանք մետրոյում կամ որևէ տեղ հանդիպելու ու հանգիստ խոսելու: Կրկին ներողություն եմ խնդրում, ընդունում եմ, որ ինչ-որ բան նենց չեմ ասել, ճիշտ տոնայնությամբ չեմ ասել, ճիշտ դեմքի արտահայտությամբ չեմ ասել , ինչ-որ տեղ բովանդակությանն էլ ճիշտ չեմ վերաբերվել, բայց այդ թեման մինչև հիմա ինձ համար ամենաէմոցիոնալ թեմաներից մեկն է, և ես բոլորից եմ ներողություն խնդրում»,- հայտնել է Նիկոլ Փաշինյանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Արցախցիներին «փախած» անվանած վարչապետի խոսքից հետո, ՄԻՊ-ը զգայունության կոչ է անում«Փախածներով չփորձեք ասել, որ ես Ղարաբաղ եմ տվել». վարչապետը՝ արցախցի կնոջըՆիկոլ Փաշինյանի այսօրվա արտահայտությունից հետո, Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հայտարարեց՝ «բռնի տեղահանված անձանց և փախստականների հետ հաղորդակցությունը, ինչպես նաև նրանց իրավունքներին առնչվող հարցերի քննարկումը պետք է իրականացվեն պատշաճ զգայունության երաշխավորմամբ՝ հաշվի առնելով նշված խմբի խոցելիությունը: Այդ են պահանջում ոլորտում գործող միջազգային-իրավական չափանիշները»: